Առարկան ուսումնասիրում է համաշխարհային տնտեսության զարգացման օրինաչափությունները և պատկերացում է տալիս միջազգային տնտեսական հարաբերությունների հիմնական ձևերի ու ուղղությունների մասին:
Դասընթացի հիմնական նպատակն է ուսանողներին ծանոթացնել հիմնական տեսական և գործնական հարցերին, որոնք ի հայտ են գալիս միջազգային տնտեսական հարաբերությունների և միջազգային առևտրի, միջազգային ֆինանսների և միջազգային ֆինանսական հարաբերությունների ոլորտում:
Առարկայի խնդիրն է ուսանողներին գիտելիքներ տալ միջազգային առևտրի զարգացման օրինաչափությունների, միջազգային առևտրի վրա ազդող գործոնների և դրա կազմակերպման ու կարգավորման ձևերի մասին: Դասընթացը ներառում է նաև ապրանքների և ծառայությունների միջազգային առևտրի հիմնական ձևերը, ինչպես նաև արտաքին առևտրի գործելու ապահովման ոլորտներն ու ձևերը:
Դասընթացի ավարտին նախատեսվում է քննության հանձնում:
Սույն դասընթացը փոխկապակցված է «Մակրոտնտեսագիտություն», «Միկրոտնտեսագիտություն» և «Միջազգային արժութավարկային հարաբերություններ» մասնագիտական առարկաների հետ:
- Teacher: Ani Galstyan