Հայերենը որպես օտար լեզու դասընթացը նախատեսված է հաղորդակցային հայերենի ուսուցում բոլոր այն ուսանողների համար, որոնք, ընդունվելով համալսարան, չգիտեն հայերեն (եկել են արտերկրից): Այդ ուսանողների լեզվիմացությունը կարող է լինել՝
- չեն տիրապետում ո՛չ բանավոր խոսքին, ո՛չ գրավոր,
- լսում և հասկանում են հայերենը, սակայն խոսել չեն կարողանում,
- խոսում են (գրական, ժողովրդախոսակցական կամ որևէ բարբառով), սակայն գրաճանաչ չեն: Ըստ այսպիսի բաժանման կարելի է ստեղծել խմբերը՝ նշելով՝
- զրոյական մակարդակ,
- նախնական մակարդակ,
- առաջընթացի՝ продвинутый մակարդակ: Նշված երեք խմբերի համար էլ առաջին փուլից հետո նրանք ձեռք են բերում A1 մակարդակի լեզվիմացություն, սակայն ուսուցման ժամանակահատվածները կարող են տարբեր լինել, սակայն դասախոսին նպատակահարմար է մակարդակները մոտեցնել իրար յուրաքանչյուր դասի տարբեր ծանրաբեռնվածությունների միջոցով: Այսպիսի խառը խմբերի ուսումնական համընթացությունն ապահովելու համար հարկ է առաջին երկու շաբաթից հետո փորձել իրագործել <լեզվական համահարթեցում>՝ ուղենիշ ունենալով երրորդ խմբի՝ այդ ժամանակահատվածում ձեռք բերած գիտելիքը: A1 մակարդակ ուսանողը ունենում է մեկ-մեկուկես ամիս հետո:
- Teacher: Ժենյա Ռոստոմյան